ARTUR AGHAJANYAN: ԱՆՑՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՆ
<a href="http://arturaghajanyan.blogspot.com">ARTUR AGHAJANYAN</a>

Люди.
Страны.
События.
Комментарии.

Реклама

пятница, 13 марта 2009 г.

ԱՆՑՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՆ

Մարտ 12, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, չնայած նեղսրտում էր, որ իրեն նույն հարթության մեջ են դնում մինչեւ վերջերս Հայաստանում գործած կեղծ ընդդիմության հետ, 2008 թվականի իր տարեկան զեկույցով վերջնականապես տեղավորվեց գեղամյանական կերպարի մեջ։ Մնագաուվաժայեմի Սերժիկ Ազատովիչի կողմից Դատարկ դհոլ անվանված այդ պարոնը նույնպես «լալահառաչ-սուր» ելույթներ էր ունենում` իբր իշխանությունների դեմ, բայց այդպես էլ կոնկրետ թիրախների չէր դիպչում` ընդհանուր, ոչինչ չասող ձեւակերպումներ էր տալիս, վերջում էլ պատմական զուգահեռներ` գեներալ Օտտո ֆոն Կրաունֆենբախի եւ սըր Չարլզ Բակիստրոֆի միջեւ տեղի ունեցած մի խոսակցությունից արած մեջբերման տեսքով, որ նրանք ունեցել են Շտաունֆենվիլ ավանի մոտ տեղի ունեցած պատմական ճակատամարտից հետո, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում, 1916 թվականի մայիսի 6-ին։ Ավա~ղ, այդ ճակատամարտում զոհվեց Օտտո ֆոն Կրաունֆենբախի ձին` Մատիլդա անունով։ Արմեն Հարությունյանի նախասիրությունները, իհարկե, մի փոքր ուրիշ են, բայց նա մոռացավ իր զեկույցի մեջ մարտի 1-ի սպանդի համար մեղադրել Կայենին, որը, ինչպես տեղեկանում ենք մամուլի բազմաթիվ հրապարակումներից, առաջին մարդն էր, որ սպանեց իր եղբորը։ Ծանր ժառանգություն է ստացել, իհարկե, Սերժիկը եւ ստիպված է իր ուսերին կրել Ադամի եւ Եվայի անհեռատես քաղաքականության հետեւանքները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն, 01001 բանաձեւով, մարդկությանը հեռացրեց Եդեմի այգուց։ Փաստորեն, 2008 թվականի իր տարեկան զեկույցում Արմեն Հարությունյանը նախաջրհեղեղյան դեպքերին ավելի է անդրադարձել, քան 2008 թվականի իրադարձություններին։ Իսկ որոշ խիստ օբյեկտիվ լրատվամիջոցներ ահավոր տպավորված են. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին բացասական են արձագանքում թե իշխանությունը, թե ընդդիմությունը»,- ասում են նրանք, իբր` ջոգիք, չէ՞, ուրեմս աբյեկտիվ ա ՄԻ պաշտպանի զեկույցը։ Է, իհարկե, իշխանությունը նույն կերպ բացասական էր արձագանքում Դատարկ դհոլի, ԱԽՔ-ի եւ Իդիոտի ելույթներին, եւ նրանք հենց դրա համար էլ նախատեսված են, որ իշխանությունը նրանց ասածներին բացասական արձագանքի, «հալածի», «հետապնդի», իսկ անհրաժեշտ պահին` օգտագործի սեփական նպատակների համար` որպես մանրադրամ։ Եւ կարծում եմ` Արմեն Հարությունյանը ՀՀ շատ քաղաքացիների նման սխալ է վարվել, երբ իր խնայողությունները վերափոխել է հայկական դրամի։ Նկատի ունեմ` նա Դոլար Արմենից վերածվեց Դրամ Արմենի։ Ու չնայած Սերժ Սարգսյանի իշխանությունը, ներքաղաքական կայունությունը պահպանելու ձգտումով, որոշեց օմբուդսմենի նկատմամբ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն վարել, այսինքն` 305-ի մակարդակի վրա պահել նրա փոխարժեքը, բայց ահա ՄԻՊ հերթական զեկույցով ակնհայտ է դառնում, որ արդեն այդ կուրսը պահելու տարբերակ չկա, իշխանությունը վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը. արդյունքում` Դրամ Արմենը շատ արագ վերածվեց Մանրադրամ Արմենի, ինչը, կարծում եմ, սպասելի իրադարձություն էր բոլորիս համար։ Եւ ի դեպ, ՄԻ պաշտպանի միակ կոնկրետ հասցեագրումը արված է ՀՀ գլխավոր դատախազության դեմ։ Նու, ուղղակի ակնհայտ է, որ սրանով օմբուդսմենը մի պուճուր ծառայություն է մատուցել ԱԺ գործող նախագահին` ԱԺ դերը բարձրացնելու քաղաքականության շրջանակներում։
Հ.Գ. Հարկ եմ համարում ընդգծել, որ ՄԻՊ-ի զեկույցում անդրադարձ չկա ոչ միայն 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ մարտի 1-ին բանակի մասնակցության հարցերին, որոնց մասին ՄԻՊ-ին մանրամասն իրազեկել էր Հայ ազգային կոնգրեսը եւ նրան առաջարկել համապատասխան հայցադիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։

Հեղինակը` Նիկոլ Փաշինյան

Новости от ArmNews.Eu

НОВОСТИ АРМЕНИИ от А1 +

Sputnik Армения

Новости Армении от PanARMENIAN.Net

Панорама | Новости Армении

Яндекс.Новости: Армения - Главные новости

Яндекс.Новости: Швеция - Главные новости

BBC Russian.com | Главная

Новости