ARTUR AGHAJANYAN: Քննարկում Շվեդիայի Ռիկսդագում
<a href="http://arturaghajanyan.blogspot.com">ARTUR AGHAJANYAN</a>

Люди.
Страны.
События.
Комментарии.

Реклама

воскресенье, 4 мая 2008 г.

Քննարկում Շվեդիայի Ռիկսդագում


Քննարկում Շվեդիայի Ռիկսդագում 2007/08:493 Հայաստանի վերաբերյալ պատգամավորական հարցման պատասխանը 11 ապրիլ 2008թ. (կրճատումներով)

Նյութ Շվեդերենից թարգմանվել և տրամադվել է ՇՇ-ի կողմից Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթը Տիկին խոսնակ, Կալլե Լարսոնը հարց է ուղղել այն մասին, թե Հայաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերի զարգացման առնչությամբ և Հայաստանի կառավարությանը քննադատելու, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ավելացնելու, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական զարգացումն օժանդակելու ուղղությամբ ինչպիսի± միջոցներ եմ պարտրաստ ձեռնարկելու Շվեդիայի կողմից և Եվրամիության շրջանակներում:
Նախագահական ընտրություններից հետո ծավալված դեպքերի զարգացումը Հայաստանում, որի ընթացքում եղան մեծ թվով զոհեր և վիրավորներ, ինչպես նաև ժողովրդավարական և մարդու իրավունքների զգալի ոտնահարումները խորին անհանգստություն են պատճառում: Շվեդիան ուշադրությամբ է հետևում դեպքերի զարգացմանը և միանում է այն արտահայտություներին, որոնք արվել են ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի կողմից: Շվեդիան դրական է գնահատում, որ ԵՄ-ն գործել է արագ և միասնական:
ԵՄ-ն հստակորեն է արտահայտվել և Հարավային Կովկասում իր հատուկ ներկայացուցչի` Պետեր Սեմնեբիի միջոցով տեղում արտահայտել է խորին անհանգստություն ցուցարարների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառված բռնությունների առումով: Ինչպես նաև երկխոսություն է պահանջվել կառավարության ներկայացուցիչների և ընդդիմության միջև` պահանջելով անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: Շվեդական կառավարությունը ողջունում է, որ արտակարգ դրությունն այժմ վերացված է, սակայն անհանգստությամբ նշում է, որ երթերի ազատւթյան վերաբերյալ նոր սահմանափակումներ են մտցվել:
Շվեդիան այսօր մեր երկկողմյան օժանդակության միջոցով օգնում է մարդու իրավունքների ամրապնդմանը Հայաստանում: Հայաստանն այն երկրների շարքում է, որին տրվող արտաքին օժանդակությունը դադարեցվելու է 2007թ. որոշված առաջնահերթ երկների ցանկի հետևանքով: Օժանդակությունը շարունակվելու է 2008 և 2009 թթ.., սակայն պլանավորված է ամբողջովին ավարտել 2010թ.:
Շվեդիան հետևում է, թե ինչպես է մարդու իրավունքների [պաշտպանությունն] իրականացվում Հայաստանում: Արտգործնախարարությունը մի հաշվետվություն է հրապարակել այդ թեմայով, որտեղ արծարծվում է Հայաստանի սահմանափակ հարգանքը քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների նկատմամբ: Եվրոպայի խորհուրդը հատուկ վերահսկող խումբ է նշանակել, որպեսզի հետևի զարգացումներին: Ներկայումս տվյալ խմբի նախագահն է հանդիսանում Շվեդիան, որն այս հարցերի շուրջ ինտենսիվ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ: Մենք աջակցում ենք նաև ԵԱՀԿ-ի ձգտումերին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում լուծում գտնեն, ինչն էլ իր հերթին կարող է հաշտություն ամրապնդել տարածաշրջանում:

Կալլե Լարսոնի ելույթըՏիկին խոսնակ,Իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է, ինչը մենք իրականում մի քանի տարիների ընթացքում ուսումնասիրել ենք: Խոսքը չի գնում միայն այն ժամանակահատվածի մասին, որն այս պատգամավորական հարցումն է արտահայտում: Նույնիսկ նախկին տարիների ընթացքում ընդդիմության և մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները եղել են բավականին տարածված: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կարելի էր ավելին ասել: Միևնույն ժամանակ ասեմ, որ սա պաշտոնական արձանագրություն է: Շվեդիան իր արգործնախարարի միջոցով արտահայտում է շատ անհանգստացնող ձևակերպումներ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ: Այդ ազդանշանը պետք է որ հստակ լիներ:
Միաժամանակ, պետք է գիտակցել, որ միայն ընդհանուր աջակցությունն ու ընդհանուր խրախուսումը բավարար չեն: Պետք է կարողանալ փոփոխությունների առումով առավել կոնկրետ պահանջներ ներկայացնել: Այդ պատճառով հարցերից մեկը, որն ուղղում եմ արտգործնախարարին, այն է, որ նա զարգացնի իր պատասխանը և բացատրի, օրինակ` թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի այն պահանջների ուղղությամբ, որոնք Եվրոպայի խորհուրդը, Թոմաս Համամբերգը և Human Rigts Watch-ն են ներկայացրել: Դա վերաբերում է այն խնդրին, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, որոնց թիվն ավելի քան հարյուր է: Մանրակրկիտ և անկախ ուսումնասիրության ենթարկվեն անսահման բռնությունների և խոշտանգումների վերաբերյալ ստացվող հաշվետվությունները, վերացվեն երթերի մասին օրենքի մեջ մտցված փոփոխությունները, որպեսզի այդ օրենքները համապատասխանեն որևէ միջազգային չափանիշի, իսկ մարդիկ իրավունք ունենան իրենց կարծիքները արտահայտելու նաև միասին, փողոցում: Արդյո±ք արտգործնախարարը պաշտպանում է անկախ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ պահանջը: Այդպիսի անկախ, անաչառ, թափանցիկ և ըմբռնելի հետաքննությունն իրականում տեղին է, քանի որ մենք պարզապես շատ բան չգիտենք: Մենք տեղեկություններ չունենք ձերբակալված ըննդիմության ղեկավարների և պատգամավորների մասին, որոնք այսօր կամ բանտարկված են կամ էլ այլ կերպ են պահվում: Որտե՞ղ են նրանք և ի՞նչ կարգավիճակում: Ի՞նչ վիճակում են իրականում Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Միքայելյանը: Որտե՞ղ են նրանք գտնվում: Ըննդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է գաղտնի վայրում, քանի որ պարզապես չի կարող բաց գործել: Սրանք օրինակներ են, թե ինչպես են հետապնդվում նրանք, որոնք արտահայտում են իրենց ընդդիմադիր կարծիքները: Սա մի այնպիսի քայլ է, որը ժողովրդավարությունը երբեք չի կարող թույլ տալ:
Այն, ինչ արտգործնախարարը պատասխանելու է, ունի որոշակի նշանակություն ոչ միայն այստեղ, ռիկսդագի պալատում տեղի ունեցող ընդհանուր քննարկման համար, այլև նրանց համար, ովքեր դրանից հետո պատահաբար կկարդան արձանագրությունը: Դա միգուցե լինի մի ազդանշան` ուղղված Հայաստանի ռեժիմին և օժանդակի նրանց, ովքեր պահանջում են ժողովրդավարություն և մարդու իրավունքներ: Այդ պատճառով էլ կարևոր է, թե պատասխանն ինչպես է ձևակերպվում:
Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթըՏիկին խոսնակ,Չեմ գտնում, թե ունենք միանգամայն կարևոր տարաձայնություններ այս հարցի շուրջ: Հետագայում արդեն հարցը նրանումն է, թե ի±նչ կարող ենք անել: Կ. Լարսոնն ունի մի շարք առանձնահատուկ հարցեր: Այն վերաբերում է անկախ հետաքննությանը մարտի 1-ին կատարված դեպքերի վերաբերյալ: Նաև այն, որ պետք է ազատ արձակել այդ ժամանակ ձերբակալվածներին: Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին եղել է այնտեղ այս վերջին օրերի ընթացքում: Այս հարցի առումով կեսօրից հետո հանդիպելու եմ նրան:
Այսպիսով, մենք ԵՄ-ի կողմից շատ աչալուրջ և ուշադիր ենք եղել: Նույնը կասեի նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհուրդի մասին: Վերջինս այս վերջին օրերի ընթացքում մի խումբ դեսպաններ է ունեցել այնտեղ շվեդական ղեկավարության ներքո:
Հայաստանի և մոտակայքում գտնվող մի շարք այլ երկրների զարգացման վրա ազդելու համար մեր ունեցած գործիքն իմ կարծիքով Եվրոպական հարևանության քաղաքականությունն է: Այն պարունակում է երկարատև ժամանակահատվածի համար նախատեսված մի շարք շատ ազդեցիկ խթաններ, որոնք կարող են երկրի զարգացման համար լինել շատ նշանակալից: Սակայն դա նշանակում է նաև, որ [այդ երկրների] առջև դրվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ուղղությամբ զարգանալու պահանջներ:
Կալլե Լարսոնի ելույթըՏիկին խոսնակ,Արտգործնախարարը կարող է բավականին հանգիստ լինել, որ մի շարք հարցերի շուրջ ունենք համաձայնություն, այդ թվում` այն քաղաքական պահանջների մի մասի շուրջ, որոնցով Շվեդիան պետք է զբաղվի: Քննարկումը կարող է ծառայել իր նպատակին` հստակեցնելով այդ քաղաքական պահանջները: Այս շվեդական քննարկումը հստակեցնում է, թե որտե±ղ է կանգնած մեր կառավարությունը, ի±նչ պահանջներ է իրականում ներկայացնում և ներկայացրել, քանի որ շվեդական մամուլում համեմատաբար լռություն է տիրել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ: Ոչ ես, ոչ էլ արտգործնախարարը դրա համար պատասխանատու չենք: Այդ իսկ պատճառով էլ այն անվանում ենք խոսքի ազատություն: Միաժամանակ քննարկումը շվեդական ռիկսդագում հնարավորություն է տալիս կարծիքներ արտահայտել հրապարակայնորեն:
Շվեդիան նույնպես, կանգնած է այն պահանջների հետևում, որպեսզի անկախ հետաքննություն սկսվի: Շվեդիան կանգնած է այն [պահանջի] հետևում, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Որքան հասկանում եմ ուսումնասիրվում են խոշտանգումների և անսահման բռնությունների վերաբերյալ ստացվող հաշվետվությունները:
Հայաստանից եկածներն այսօր պատճառներ ունեն հետապնդումներից վախենալու: Մարդիկ ստիպված են եղել փախուստի դիմել այլ երկիր: Այսօր հայերին էլ շատ դեպքերում կարող են սպառնալ հետապնդումներ, եթե հետ ուղարկվեն:
Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթըՏիկին խոսնակ,կիսում եմ Կ. Լարսոնի կարծիքը, որ շվեդական մամուլում համեմատաբար քիչ են եղել տվյալները Հայաստանի զարգացումների վերաբերյալ: Այդ առումով էլ պատգամավորական հարցման պահն իսկապես լավ է: Դա ռիկսդագի անհատ պատգամավորներին հնարավորություն է տալիս հարցեր բարձրացնել, իսկ կառավարությանը ողջունելի հնարավորություն է տալիս հայտարարելու իր ունեցած տեսակետը և այն, ինչ կառավարությունը հայտարարել է այլ իրավիճակներում, ինչը և նշվելու է արձանագրության մեջ առավել հստակ կերպով:
Այժմ մենք շատ ավելի արդյունավետ գործիքներ ունենք մեր ձեռքի տակ, քան նախկինում: Պետեր Սեմնեբին անկասկած շվեդ դիվանագետ է: Սակայն, եթե մենք պարզապես շվեդ դիվանագետին Երևան ուղարկեինք զրույց վարելու Հայաստանի արտգործնախարարության որևէ քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, չեմ կարծում, թե այն այսքան մեծ արդյունավետություն կունենար: Հիմա նա հանդես է գալիս որպես Եվրամիության հատուկ ներկայացուցիչ տարածաշրջանում` ունենալով բոլոր 27 արտգործնախարարների մանդատը: Դա բնականաբար միանգամայն այլ կշիռ է տալիս իր գործելակերպին: Կցանկանայի, որ այս հարցերի շուրջ Եվրոպական հարևանության քաղաքականության և եվրոպական մասնակցության կշիռն առավել մեծ լիներ: Այդ դեպքում միգուցե առավել մեծ հնարավորություններ կունենայինք ազդեցություն գործելու, օրինակ` Հայաստանում տեղի ունեցող զարգացման վրա:
Կալլե Լարսոնի ելութըՏիկին խոսնակ,մենք համեմատաբար պարզ ու հստակ ռիկսդագի պալատից կարող ենք հստակեցնել, որ Շվեդիան անհանգստացած է: Մենք նաև քննադատում ենք մի շարք համեմատաբար հակասական հարցերը Հայաստանում: Սա մի քննադատություն է, որը եթե տեղ հասնի, շատ ձևերով միգուցե ազդի մի քանի լրացուցիչ մարդկանց վրա Հայաստանում:
Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթըՏիկին խոսնակ,Հարավային Կովկասի զարգացումները կարևոր են: Նրանք պետք է կատարեն այն պարտավորությունները, որոնք իրենք ունեն Եվրոպական հարևանության քաքականության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի շրջանակներում: Մենք ունենք գործիքներ` միջազգային և եվրոպական կազմակերպությունների միջոցով, որտեղ մենք գործում ենք:
Երբ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատում ենք այս տեսակի գործողությունների զարգացումներ, որոնք մենք այժմ քննարկում ենք, պետք է օգտագործենք այդ գործիքներն իրենց բոլոր արդյունավետությամբ:
Կարծում եմ, որ համաձայն ենք, որ այս պարագայում մենք դա նաև անում ենք: Կարող եմ վստահեցնել Լարսոնին, որ մենք շարունակելու ենք այդպես գործել համաձայն այն քաղաքական նպատակների, որոնք նշեցի:

Новости от ArmNews.Eu

НОВОСТИ АРМЕНИИ от А1 +

Sputnik Армения

Новости Армении от PanARMENIAN.Net

Панорама | Новости Армении

Яндекс.Новости: Армения - Главные новости

Яндекс.Новости: Швеция - Главные новости

BBC Russian.com | Главная

Новости