«Այսօր Հայաստանի համար կարևոր օր է, քանի որ սկսած 90-ական թվականներից, ողջ հայ ժողովուրդը կամավոր է դարձել՝ ով ռազմի դաշտում, ով թիկունքում։ Այս լույսի տակ մենք պետք է միշտ առաջնորդվենք «Երկրապահի» գաղափարախոսությամբ, մարդկանց, ովքեր պաշտպանում են երկիրը»,- ասաց Սահակյանը։
Նա կարևորեց «Երկրապահ» կամավորականների միության գործունեությունը՝ նշելով երկրի կյանքում նրա կարևոր և դրական դերը։
Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի համար այս օրը կրկնակի կարևոր է, քանի որ այն նշվում է նաև որպես Շուշի բերդաքաղաքի ազատագրման օր։
«Հայաստանի համար այսօր մեծ օր է մահացածներին հարգանքի տուրք մատուցելու, ոգով ամրապնդվելու, սխրագործությունները հիշելու ու երկրում ներկա իրավիճակի մասին մտածելու համար»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը։
Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը վճռականորեն է տրամադրված ամուր հիմքերով պետություն ստեղծելու առաջարկին, և վստահություն հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի ժողովուրդը դրական փոփոխությունների ականատեսը կդառնա։
«Երկրապահ» կամավորականների հասարակական-քաղաքական միությունը հիմնվել է 1993 թվականին։ Ներկա պահին միությունն ավելի քան 10 հազար անդամ ունի։
Կազմակերպությունը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմնակիցների ռազմականացված կազմավորումն է։
Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղում եռակի տոն է՝Համաշխարհայի Մեծ պատերազմի 63-ամյա հոբելյանը, ԼՂՀ Պաշտպանական բանակի ստեղծման 16-ամյակը և Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։-0-