ARTUR AGHAJANYAN: Հայաստանի կառավարությունը հաստատեց սեփական ծրագրի նախագիծը
<a href="http://arturaghajanyan.blogspot.com">ARTUR AGHAJANYAN</a>

Люди.
Страны.
События.
Комментарии.

Реклама

понедельник, 28 апреля 2008 г.

Հայաստանի կառավարությունը հաստատեց սեփական ծրագրի նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստի ընթացքում հաստատեց սեփական ծրագիրը։
Համաձայն ծրագրի՝ կառավարությունը 2008-2012 թվականների ընթացքում ակնկալում է համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ, ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ, տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով։
Ծրագրով նախատեսվում է աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,
Ինչպես կառավարության նիստին հայտնեց Հայաստանի էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:
«Պետությունն ստանձնել է հետևյալ երեք հիմնարար առաքելությունները`երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում, հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորության ապահովում,օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում»,-նշեց նա։

Новости от ArmNews.Eu

НОВОСТИ АРМЕНИИ от А1 +

Sputnik Армения

Новости Армении от PanARMENIAN.Net

Панорама | Новости Армении

Яндекс.Новости: Армения - Главные новости

Яндекс.Новости: Швеция - Главные новости

BBC Russian.com | Главная

Новости