ARTUR AGHAJANYAN: Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը հետաքննում է մարտի 1-ի անկարգությունները
<a href="http://arturaghajanyan.blogspot.com">ARTUR AGHAJANYAN</a>

Люди.
Страны.
События.
Комментарии.

Реклама

среда, 21 мая 2008 г.

Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը հետաքննում է մարտի 1-ի անկարգությունները


11:42 | 20/ 05/ 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մոտ ժամանակներս սպասվում է ԵԽԽՎ-ի 1609-րդ բանաձևով նախատեսված միջոցառումների շրջանականում խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որոնք ենթադրում են մարտի 1-ի իրադարձությունների և դրանց նախադրյալների անկախ, թափանցիկ և օբյեկտիվ հետաքննություն։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին զեկուցվել է երկուշաբթի կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որում մասնակցել են ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձևում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները:

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ Բանաձևն ընդունվեց Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, երբ Երևանում՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փետրվարի 20-ից, բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, անցկացվում էին ցույցեր, որոնք ավարտվեցին մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններով։

Նախագահը կարևորել է ձայնի իրավունքով արտախորհրդարանական ուժերի ներգրավումը հանձնաժողով, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների մասնակցությունը։

«Կարևոր է, որպեսզի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը չմիջամտի քրեական գործի հետաքննությանը, այլ փորձը գնահատական տալ և առաջարկություն ներկայացնել», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը կրկին ընդգծել է, որ ԵԽԽՎ բանաձևում ամրագրված առաջարկությունները համահունչ են ինչպես իր նախընտրական ծրագրին, այնպես էլ ձևավորված քաղաքական կոալիցիայի գործունեության ծրագրին։

«Բանաձևում տեղ գտած առաջարկությունների իրականացմանը Հայաստանի իշխանությունները գնում են ոչ թե պարտադրանքով, այլ` քանի որ դրանք բխում են հենց Հայաստանի շահերից», - ասել է նա։

Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խումբը ՀՀ նախագահին է ներկայացրել բանաձևում ամրագրված դրույթների իրականացման ուղղությամբ առաջարկվող գործողությունները և դրանց իրականացման ժամանակացույցը։

Մասնավորապես, քաղաքական համակարգում ընդդիմության համար պատշաճ տեղ և պատշաճ իրավունքներ երաշխավորելու վերաբերյալ զեկուցվել է, որ նախատեսվում է խորհրդարանական հանձնաժողովների ղեկավար կազմում ընդդիմության ներառումը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն առաջնայնություն տալու ամրագրումը, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված հրատապ հարցի շուրջ խորհրդարանական պարտադիր քննարկման կազմակերպումը, որոնց ուղղությամբ պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։

Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայացված մոտեցումները և առաջարկել գործնական քայլեր սկսել այդ ուղղությամբ:

Նա կարևորել է ընդդիմության իրավունքների օրենսդրորեն ամրագրումը և վստահություն է հայտնել, որ ենթադրվող փոփոխությունների արդյունքում «ընդդիմության ձայնը կլինի ավելի լսելի»։

Ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ ՀՀ նախագահին զեկուցվել է, որ ՀՀ ԱԺ նախագահի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնակցելու հրավերներ ուղարկվել է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` արտախորհրդարանական ընդդիմությանը:

Ներկայացվել է, որ նախապատրաստվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ, որը մինչև խորհրդարանի քննարկմանը ներկայացվելը կուղարկվի ԵԱՀԿ/ՄԻԺՀԳ և Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը:

Նախագահ Սարգսյանը, կարևորելով վերջին ընտրական գործընթացները դիտարկած դիտորդական առաքելությունների զեկույցներում տեղ գտած նկատառումների և բացահայտումների մանրակրկիտ ուսումնասիրությունը, առաջարկել է նաև տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ Հայաստանում կազմակերպել ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավմանը նվիրված լայն քննարկում։ Այդ ամենից հետո միայն մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը կուղարկվի եվրոպական համապատասխան մարմինների փորձաքննությանը:

Աշխատանքային խմբի կողմից Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկությունների մյուս խումբը վերաբերում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի, ինչպես նաև հանրային հեռուստատեսության ազատությանը և հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության ապահովմանը։

Ողջունելով ներկայացված առաջարկությունները՝ նախագահը կաևորել է բազմակարծությանն ուղղված քայլերի փաստացի կիրարկումը դեռ մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը: Նա հանձնարարել է քննարկումներ սկսել նշված բարեփոխումների համատեքստում խորհրդարանական ընդդիմության ներգրավման վերաբերյալ:

Աշխատանքային խմբի անդամները ՀՀ նախագահին տեղեկացրել են, որ արդեն մշակվել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, վերջինիս վերաբերյալ ստացվել են եվրոպական համապատասխան կառույցների եզրակացությունները և նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Անդրադառնալով անկախ դատական համակարգի երաշխավորմանն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի համապատասխան դրույթի իրականացմանն ուղղված քայլերին՝ ՀՀ նախագահն առաջնահերթություն է համարել դատական իշխանության մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։

Որպես խնդրի լուծմանն հասնելուն ուղղված միջոցառումներ Սերժ Սարգսյանը կարևորել է դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալների մեծացումը, դատավորների մասնագիտական կարողությունների մեծացմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով մարտիմեկյան զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքներին վերաբերող բանաձևի համապատասխան դրույթին՝ ՀՀ նախագահը կարևորել է, որ այդ գործընթացքում իրավապահ մարմինները ղեկավարվեն քրեական օրենսդրությամբ և չկայացնեն քաղաքական որոշումներ:

«Մարդիկ, ովքեր քրեական հանցանք են գործել պետք է պատժվեն: Ծանր հանցագործություն կատարած որևէ մեկը չպետք է անպատիժ մնա, սակայն մարդը մտքի, քաղաքական համոզմունքների համար չպետք է դատապարտվի», - ասել է նա։

Новости от ArmNews.Eu

НОВОСТИ АРМЕНИИ от А1 +

Sputnik Армения

Новости Армении от PanARMENIAN.Net

Панорама | Новости Армении

Яндекс.Новости: Армения - Главные новости

Яндекс.Новости: Швеция - Главные новости

BBC Russian.com | Главная

Новости