ARTUR AGHAJANYAN: Հայաստանի առաջին նախագահը և ԵԽ ներկայացուցիչները քննարկել են ԵԽԽՎ բանաձևի պահանջների իրականացումը
<a href="http://arturaghajanyan.blogspot.com">ARTUR AGHAJANYAN</a>

Люди.
Страны.
События.
Комментарии.

Реклама

среда, 21 мая 2008 г.

Հայաստանի առաջին նախագահը և ԵԽ ներկայացուցիչները քննարկել են ԵԽԽՎ բանաձևի պահանջների իրականացումը


17:53 | 20/ 05/ 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Եվրախորհրդի ներկայացուցիչները քննարկել են ապրիլի 17-ին հանրապետության իշխանություներին ներկայացված ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջները և դրանց իրականացման գործընթացը, հայտնեցին նախկին նախագահի գրասենյակից։

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 բանաձևի համաձայն, մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։

ԵԽԽՎ բանաձևն ընդունվեց Հայաստանի լարված ներքաղաքական իրավիճակի պատճառով, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների։

Հանդիպմանը ներկա էին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուկիկիոն, նրա օգնական Ջանկուլա Էսպոզիտոն և Հայաստանում Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան։

Новости от ArmNews.Eu

НОВОСТИ АРМЕНИИ от А1 +

Sputnik Армения

Новости Армении от PanARMENIAN.Net

Панорама | Новости Армении

Яндекс.Новости: Армения - Главные новости

Яндекс.Новости: Швеция - Главные новости

BBC Russian.com | Главная

Новости