
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որը տեղի կունենա մայիսի 22-23-ը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի հասարակության հետ կապերի վարչությունից, համաժողովին կքննարկվեն «Խորհրդարանները և քաղաքացիական հասարակությունը» և «Ազգային խորհրդարաններ և Եվրախորհուրդ. ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքների գերակայության քարոզչությունը» թեմաները:
Նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսևիչի հետ: --0-